Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավոր դադարեցվել են. Synuik TV
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Սեպտեմբերի 2-ին Երևան-Կապան-Երևան ուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը հայտարարել է չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին։
«Օդանավը գտնվելու է տեխնիկական սպասարկման մեջ` ուղևորների և թռիչքների անվտանգությունը համար, դա գերակա պահանջ է, որին մենք անվերապահորեն հետևում ենք»,– «Սյունիք» TV-ին ասել է ընկերության ղեկավար Կարեն Վարդանյանը։
Կարեն Վարդանյանի խոսքով, օդանավի տեխնիկական սպասարկման համար կարող է պահանջվել մինչև 4 ամիս։
«Ինքնաթիռը միայն 2025 թվականի հունվար– սեպտեմբեր ամիսներին իրականացրել է 95 չվերթ, տեղափոխել 2096 ուղևոր, սա 19 չվերթով ավելի է, քան 2024թ–ին»,– ասել է ընկերության տնօրենը։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
«Արտքոմփանի»-ն բացառիկ առաջարկներով կմասնակցի TOON EXPO 2025-ին
-
ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արդիական տեղեկատվության բացակայության մասին
-
Դատավորները ՔՊ-ից ցուցում ունեն սրբազանների կալանքը երկարաձգել նրանց պատժելու համար
-
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում է Ս. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության տոնը
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է