«Սիսական» ջոկատի հրամանատար «Աշոտ Երկաթը» ազատազրկվել է
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, որը երեք պատերազմի մասնակից է, դատապարտվել է ազատազրկման՝ զենք պահելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Վերաքննիչ քրեական դատարանը Աշոտ Մինասյանի նկատմամբ որպես պատիժ սահմանված 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու որոշումը բեկանել է՝ սահմանելով ռեալ ազատազրկում։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։ Քրեական գործը հարուցվել էր 2020թ նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, երբ պարբերաբար զանգվածային ընդվզումներ էին տեղի ունենում՝ ընդդեմ իշխանության գործողությունների, որոնք ճնշելու համար տեղի ունեցան մի շարք աղմկահարույց ձերբակալություններ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ