Այսօր վերստին աղոթք ենք բարձրացնում Արցախի համար․ Վրթանես Սրբազանի խոսքը` Եռաբլուր պանթեոնում

02/09/2025 21:38 Ներքին կյանք

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի խոսքը` Եռաբլուր պանթեոնում.

«Հարգարժան պետական այրեր, զոհված, անհայտ կորած և գերության մեջ գտնվողների հարազատներ, սիրելի քույրեր ու եղբայրներ,

սիրո, կարոտի, հիշողության և հավատարմության աստվածադիր զգացումները այսօր վերստին համախմբել են ամենքիս Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ միասնական աղոթքով նվիրագործելու Արցախին նվիրված այս հոյակերտ հուշահամալիրը: Եռաբլուրը, որ կարող ենք կոչել նաև ՔԱՋԵՐԻ ԲԼՈՒՐ, ստեղծվել է Արցախյան գոյապայքարին զուգահեռ՝ երկրավոր վերջին հանգրվան դառնալով հազարավոր մեր հայորդիների համար և ուխտավայր ամբողջ ազգի համար: Հարության հույսով այստեղ հանգստացող մեր նահատակները ամեն օր շշնջում են յուաքանչյուր գիտակից հայի ականջին, որ Հայրենիքը ավելին է, քան միայն տեսանելի իրականությունը, և իրենք այդ տեիլքով են գնացել մարտի դաշտ ու ստեղծել իրենց երազած իրականությունը:

​Այսօր իրապես խորհրդավոր ու հուզիչ օր է, նորընծա այս հուշակոթողի առջև վերստին աղոթք է հնչում մեր նահատակների համար, Արցախյան վերջին պատերազմների և չարաբաստիկ պայթունի զոհերի հոգիների հանգստության համար»:

—00—ՍՊ