ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է ընդունելության երկրորդ փուլի մասին

02/09/2025 21:04 Ներքին կյանք

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելության երկրորդ փուլ՝ կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար:

Ռազմական ակադեմիան լայն հնարավորություններ է ընձեռում այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են բարձրագույն ռազմամասնագիտական որակյալ կրթությամբ, առաջնորդի հմտությունների զարգացմամբ և հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործին մասնակցությամբ:

Երկրորդ փուլի ընդունելության համար դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 66 22 02: