Վաղը տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը

01/09/2025 22:34 Ներքին կյանք

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության
հռչակման օրը, ժամը 10:00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը։
Այս հուշակոթողը անմար հիշատակի ու հավերժ երախտիքի
նվիրաբերում է․ այն կանգնեցվում է Արցախի ազատության համար նահատակված մեր հերոսների, հայրենի հողում հանգչող մեր հարազատների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։

«Արցախի կանչը» հուշահամալիրը լինելու է մեր ժողովրդի ցավի ու պայքարի խորհրդանիշը, հավատքի ու անմահության սրբավայրը։

Միջոցառման ընթացքում կկատարվի խաչքարերի օրհնության կարգ, տեղի կունենա ծաղիկների խոնարհման և խնկարկման արարողություն։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:

–00—ՍՊ