Գեղարքունիքի մարզում օգոստոսին ծնվել է 134 երեխա

01/09/2025 21:16 Ներքին կյանք
2025 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 134 երեխա, որից 76-ը՝ տղա, 58-ը՝ աղջիկ:
Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
134 երեխաներից 34-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 63-ը՝ Մարտունու ծննդատանը, 27-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 10-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում։ Ճամբարակի առողջության կենտրոնում օգոստոս ամսին ծնունդ չի գրանցվել։

–00—ՍՊ