Արցախի անկախության տոնի նախօրեին Աննա Հակոբյանը կանգնեց հային արյունահեղ արած ազգի կողքին
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Արցախի անկախության տոնի նախօրեին Աննա Հակոբյանը ընտրեց կանգնել հայ ժողովրդի արյունահեղության պատասխանատուների կողքին։ Այդ մասին գրում է Լիբանանի հայ համայնքը․
«Աւելի քան 10,000 հայ սպաննուած է, մեր պատմական հողերը կը շարունակեն մնալ օկուպացիայի տակ, իսկ երկու տասնեակէ աւելի հայ հայրենակիցներ ապօրինի կերպով կը պահուին Պաքուի բանտերուն մէջ, մինչդեռ ան կը ժպտի մեր դահիճներուն հետ կանգնած։
Այս ամօթալի ներկայացումը տեղի ունեցաւ Չինաստանին մէջ՝ ձեռնարկներու ծիրին մէջ, որոնք կազմակերպուած էին Չինաստանի առաջին տիկնոջ կողմէ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան (ՇՀԿ) շրջանակներուն մէջ, ուր Յակոբեան հանդիպեցաւ Ատրպէյճանի փոխնախագահ եւ բռնապետ Իլհամ Ալիեւի կինը՝ Մեհրիպան Ալիեւային, ինչպէս նաեւ Թուրքիոյ նախագահի կինը՝ Էմինէ Էրտողանին»,- նշվում է հայտարարության մեջ։
–00—ՍՊ