Երևան-Սևան ճանապարհին կից բռնկված խոշոր հրդեհի տարածումը կանխվել է

01/09/2025 20:09 Ներքին կյանք

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին հարակից դաշտերում հրդեհ է բռնկվել։

Փրկարարները ու պարեկները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 18,5-19 կմ հատվածներում, ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ խոտածածկ տարածքում, որը տարածվել է միչև կիսաքանդ շինություններ։

Հրշեջ փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ