Հենց սա է այն «խաղաղությունը», որը մեզ ներկայացվում է որպես դիվանագիտական ամենամեծ ձեռքբերում
01/09/2025 19:37
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպիսի «խաղաղություն» բերեցին մեզ ներկայիս Հայաստանի իշխանությունները, բավական է արձանագրել ընդամենը մեկ փաստ։ Արցախում, հենց սեպտեմբերի առաջին օրը, Ադրբեջանցիները, այսինքն ներկայիս հայկական իշխանությունների «գործընկերները» ոչնչացրին հուշասյունը, որը պատկերում էր հայկական տառեր։
Պարզապես տառեր։ Հայկական այբուբենի տառերը՝ մեր մշակույթի, մեր գրի, մեր հազարամյակների ինքնության խորհրդանիշը։
Ահա հենց սա է այն «խաղաղությունը», որը մեզ ներկայացվում է որպես դիվանագիտական ամենամեծ ձեռքբերում։
Խաղաղություն՝ երբ թշնամին ջնջում է քո տառերը։
Խաղաղություն՝ երբ ոչնչացնում են քո հիշողությունը։
Խաղաղություն՝ երբ զրկում են քո ապագայից, թողնելով միայն լռակյաց համաձայնություն սեփական վերացման հետ։
Իրականում սա խաղաղություն չէ։ Սա անեսթեզիա է։ Քուն՝ մինչև վերջնական ոչնչացումը։
Եվ ադրբեջանական կողմը ամեն օր ապացուցում է, որ հենց այսպես է պատկերացնում «բարիդրացիությունը» և «համագործակցությունը»։

—00—ԼԱ