Կարելի է արձանագրել ՌԴ միջազգային մեկուսացման և պատժամիջոցների վերջնական տապալման փաստը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և մյուս երկրների ղեկավարների ՇՀԿ գագաթնաժողովում եղած ելույթներից եկող կարևոր ուղերձները, որոնց անհնար է անտեսել ՀՀ արտաքին քաղաքականության ստրատեգիան և տակտիկան մշակելիս
1. ՇՀԿ – ն արդեն գտնվում է զարգացման այնպիսի մակարդակի վրա, որ ժամանակն է մշակել նաև ընդհանուր անվտանգային և ռազմաքաղաքական համագործակցության ծրագրեր
2. Ժամանակն է, որ ՇՀԿ-ն ունենա իր արժույթը կամ անցնի վճարման ընդհանուր արժույթային համակարգի
3. Անհրաժեշտ է վերացնել ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի առևտրատնտեսական և մաքսային բոլոր խոչընդոտները
4. Ստեղծել առանձին բանկային գործողությունների համակարգ (SWIFT-ի փոխարեն)
5. Աջակցել դիտորդ պետությունների անդամակցությանը
6. Արևմուտքը դեռևս ձգտում է խափանել Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի եռյակ համագործակցությամբ Հարավային և Արևելյան Ասիայի պետությունների ինտեգրացմանը:
Սա նշանակում է, որ այսուհետ կարելի է արձանագրել ՌԴ միջազգային մեկուսացման և պատժամիջոցային քաղաքականության վերջնական տապալման փաստը: Եվ վերջում ավելացնեմ, որ այս միտումները Հայաստանը պետք է անպայման հաշվի առնի, որովհետև բոլոր սահմանակից կամ մոտ հարևանները այս երկու կառույցների կամ անդամ են կամ դիտորդ/անդամության թեկնածու: