ՀՀ ԱԳՆ-ն այլևս փաստարկ չունի թաքցնելու ԵԱՀԿ ՄԽ կողմից արված փոխզիջումային կարգավորման առաջարկները

01/09/2025 18:18 Ներքին կյանք

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է: Ի պատասխան «Ազատության» հարցի՝ Հայաստանի ԱԳՆ-ից տեղեկացրին, որ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված:

Քանի որ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ Ալիևը Լեռնային Ղարաբաղի միջազգային հակամարտությունը «լուծեց» պատերազմով, ագրեսիայով, էթնիկ զտմամբ ու բռնի տեղահանմամբ՝ վերացնելով Արցախի հազարամյա հայկական պատմությունը, դրանից հետո էլ հասավ նաև դրա միջազգային ամրագրմանը, ապա այլևս իմաստ չունի փակ պահել, թե երբ ու ինչ առաջարկ են ներկայացրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ու հակամարտող կողմներից որն է մերժել այս կամ այլ առաջարկը։ Առավել հետաքրքիր է, թե ինչ առաջարկ է ստացել հենց Փաշինյանը, ով վերջերս խոստովանեց, որ մերժել է պատերազմը կանխելու թեկուզ և տեսական, բայց միակ հնարավորությունը, որ անկախություն բերի Հայաստանին․․․ ՀՀ ԱԳՆ-ն այլևս որևէ փաստարկ չունի թաքցնելու ԵԱՀԿ ՄԽ կողմից արված փոխզիջումային կարգավորման առաջարկները»:

—00—ԼԱ