Վայոց ձորի մարզի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի դեպքով ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ

01/09/2025 17:03 Ներքին կյանք

Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Վայք համայնքի Սարավան բնակավայրում (ընդգրկված չէ Ամուլսարի տարածքում) հրդեհն առաջացել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման սյուների եռակցման աշխատանքների հետևանքով:

Մոտ 45 հա տարածքում այրվել են թփուտներ, տարբեր տեսակի ծառեր ու չոր խոտածածկ։

Կիրականացվի շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկ»։

–00—ՅՄ