Վայոց ձորի մարզի Ուղեձոր գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Օգոստոսի 31-ին, ժամը 15։03-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուղեձոր գյուղի մոտակա սարին ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին հարակից տարածքում։
Հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկույթ և բուսածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 1-ին, ժամը 07։38-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են շուրջ 40 փրկարարական ծառայող և Մարտիրոս գյուղի կամավորական խմբից 8 կամավոր։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Հայաստանի և Ճապոնիայի վարչապետները քննարկել են տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր
-
Պուտինը Չինաստանից մեկնել է Վլադիվոստոկ՝ մասնակցելու Արևելյան տնտեսական հոբելյանական ֆորումին
-
Նախորդ անգամ, երբ ՄԻՊ-ը թողեց պաշտոնը, այն մի քանի ամիս թափուր մնաց, հիմա ամենատարիքովը կփոխարինի
-
Մեկնարկել և առաջիկայում լայն թափով ընթանալու են Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները
-
Սկզբից պարզում են ճիշտ ճանապարհը ո՞րն ա` նոր գնում, ոչ թե սխալ գնացած ճանապարհը «ճիշտ» հայտարարում
-
Սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է