Մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1035 դեպք

01/09/2025 13:13 Ներքին կյանք

Օգոստոսի 25-31-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1035 դեպք, որից 614-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 512, պայթյունի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 2-ական, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, քարաթափման, սողանքի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, ուժեղ քամու՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 5, թունավորման՝ 12, ինքնասպանության փորձի՝ 16, օձի նկատման՝ 56, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 68, կեղծ ահազանգի՝ 6, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 203, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 44, հրդեհի կեղծ կանչի՝ 42, 51 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 25 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 18 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 180, զոհվել՝ 19 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:

—00—ՄԱ