Աշակերտներին հորդորեցի, որ լավ սովորեն, որովհետև գիտելիքով զինված մարդն անպարտելի է. Համբարձումյան

01/09/2025 12:51 Ներքին կյանք

Մասիս համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր հանրապետության կրթօջախներում ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը։
Խորհրդանշական այս օրն այցելեցի իմ հարազատ կրթօջախ՝ Դաշտավանի Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ և ներկա գտնվեցի կազմակերպված միջոցառմանը։
Շնորհավորելով մանկավարժներին, աշակերտներին ու նրանց ծնողներին՝ աշակերտներին հորդորեցի, որ լավ սովորեն, որովհետև գիտելիքով զինված մարդն անպարտելի է, իսկ ուսուցիչներին մաղթեցի անսպառ եռանդ՝ իրենց պատասխանատու ու պարտավորեցնող գործում։
Շնորհավոր Գիտելիքի ու դպրության օր։

—00—ԼԱ