Հրդեհ՝ Երևանի Մառի փողոցի բնակարաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

01/09/2025 12:21 Ներքին կյանք

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մառի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կրակ և ծուխ են նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 9-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներւց մեկական մարտական հաշվարկ և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղք։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

—00—ԼԱ