2017 թվականի այս օրը շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող երկրորդ ճանապարհը․ Տիգրան Աբրահամյան

01/09/2025 10:13 Ներքին կյանք

Սեպտեմբերի 1-ը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավորվում է մի առանձնահատուկ իրադարձությամբ` 2017 թվականի այս օրը, նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ հանդիսավոր շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող երկրորդ բարեկարգ ճանապարհը, այս մասին հիշեցրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ռազմավարական այս ենթակառուցվածքի ստեղծումը հսկայական քայլ էր Արցախի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման համար, ինչն իր կենսունակությունը ապացուցեց նաև 44-օրյա պատերազմի օրերին` առանց որի գոյության պատերազմն առավել ավերիչ և կործանարար հետևանքներ կունենար:

Այս ճանապարհը, որն Արցախի արմատներն ամուր կապելու միջոց էր, ներկայիս իշխանությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերին հանձնվեց Ադրբեջանին` դրանով ճանապարհ բացելով Արցախի ամբողջական հանձնմանը»,- նշել է Աբրահամյանը։

—00—ՄԱ