Փաշինյանն ու Վիետնամի վարչապետը քննարկել են ներդրումների ոլորտում համագործակցության ակտիվացումը

01/09/2025 08:59 Ներքին կյանք

Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինի հետ:

Զրուցակիցները, կարևորելով Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետագա ընդլայնումը և խորացումը, քննարկել են փոխայցելությունների և դիվանագիտական շփումների օրակարգը, առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության ակտիվացումը, գործարար կապերի խթանումը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառությունն աճում է, սակայն առկա է ծավալները հետևողականորեն ավելացնելու մեծ ներուժ:

Այդ առումով, կարևորվել է Հայաստան-Վիետնամ տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:

Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխաջակցությանը, զբոսաշրջության ոլորտում կապերի խորացմանը, փոխադարձ այցելությունների դյուրացման հնարավորություններին:

_00_ՄԱ