Կրակոցներ են հնչել Երևանում․ հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր․ զոհ կա

31/08/2025 16:40 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում, որի հետևանքով կա զոհ։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, բաժնի պետի տեղակալ Րաֆֆի Բագրատունյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Ադրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր և տեղում պարզել են, որ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Աղբյուրի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկանները պարզել են մահացածի և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։