Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը

28/08/2025 23:23 Ներքին կյանք

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարին։

Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։