Հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, վիրավորներ կան․ վարորդը սթափ չէր

28/08/2025 23:04 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմանենրում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել հիվանդ տեղափոխող «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, շտապօգնության վարորդը եղել է ոչ սթափ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։