Պետական բյուջեն կառավարվում է այնպես, ինչպես շատերը կառավարում են իրենց անձնական բյուջեն․ Առաքելյան

28/08/2025 21:22 Ներքին կյանք

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այո, պետական բյուջեն կառավարվում է այնպես, ինչպես շատերը կառավարում են իրենց անձնական և ընտանեկան բյուջեները՝ անարդյունավետ, առանց պլանավորման, ափըռ-ցփըռ ծախսերով։

Եվ հենց նման մարդիկ են աշխատում կառավարությունում, ինչպես նշում է կառավարության ղեկավարը։

Բայց մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր իրենց անձնական և ընտանեկան բյուջեները կառավարում են շատ փայլուն՝ առանց անհասկանալի ծախսերի, առանց անիմաստ վարկ վերցնելու, հստակ հաշվարկով, քիչ գումարով մեծ արդյունք ստանալու սկզբունքով։
Տրամաբանորեն նման մարդիկ էլ պետք է աշխատեն կառավարությունում՝ սկսած կառավարության ղեկավարից»։

–00—ՍՊ