Եթե ցանկանում եք խնամել կենդանիներին, կարող եք զանգահարել 1-05․ Տիգրան Ավինյան

28/08/2025 19:27 Ներքին կյանք

Այսօր երեխաների հետ այցելեցինք «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ բնակվում է շուրջ 100 շուն: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Նման հանդիպումներն ու քննարկումները հնարավորություն են տալիս երեխաներին սովորել հոգ տանել կենդանիների ու շրջակա միջավայրի մասին՝ դառնալով ավելի ուշադիր և պատասխանատու քաղաքացիներ։

Եթե դուք ևս ցանկանում եք այցելել կենտրոն և խաղալ ու խնամել կենդանիներին, կարող եք զանգահարել 1-05 հեռախոսահամարին և գրանցվել:

Մեր կենդանիները սպասում են ձեզ»,- նշել է նա։

–00—ՍՊ