29-ամյա երիտասարդը Ստեփանավանի տարբեր խանութներում կեղծ թղթադրամներով առևտուր է արել
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն օգոստոսի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ինքնությունը չպարզված անձը Ստեփանավանի տարբեր խանութներում կեղծ թղթադրամներով առևտուր է անում, նաև մոտը թմրամիջոց կա։
Նույն օրը Աքորի գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են երիտասարդի տունը՝ հայտնաբերելով թմրամիջոցների նմանվող մոտ 110 գրամ զանգվածներ։ Երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ