Մրգավանում 20-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է ծառին և հայտնվել գերեզամանոցում․ կան վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Մրգավան գյուղի գերեզմանատան մոտ Արարատի մարզի բնակիչ, 20-ամյա Գոռ Մ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, գերեզմանաքարին և գլխիվայր հայտնվել գերեզմանատան տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, 23-ամյա Հարություն Մ․-ն, 22-ամյա Էրիկ Վ․-ն, 22-ամյա Գևորգ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից Հարություն Մ․-ն և Գևորգ Թ․-ն տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներին դուրս էն բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
—00—ՄԱ