Ճանապարհը 99 տարով վարձակալության տալու մասին խոսակցությունը առայժմ կապ չունի իրականության հետ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Այդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը ՀՀ տարածքում, որից օգտվելու են նաև ադրբեջանական գնացքները, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով «Հայաստանի և Ադրբեջանի ապաշրջափակումից»։
Արտգործնախարարի պնդմամբ՝ երթուղին 99 տարով վարձակալության տալու մասին խոսակցությունները առայժմ իրականությանը չեն համապատասխանում. «Այդ հողի (Սյունիքի ճանապարհ-խմբ.) 99 տարով տալու մասին խոսակցությունը առայժմ որևէ աղերս չունի իրականության հետ։ Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել»,- նշել է նա։
«Ինչու եմ ասում առայժմ, որովհետև այն, ինչ հստակ է, գրված-հրապարակված է, մնացած մանրամասները դեռ պետք է քննարկվեն»,- ասել է Միրզոյանը՝ շեշտելով, որ հողի սեփականության հարցը չի կարող վիճարկվել։
–00—ՍՊ