ՀԷՑ-ը հրդեհաշիջման պարագաների գնման բաց մրցույթ է հայտարարում

27/08/2025 21:54 Ներքին կյանք
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» հաղորդագրություն է տարածել․․

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից հրդեհաշիջման պարագաների ձեռքբերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց հրդեհաշիջման պարագաների (հակահրդեհային վահանակ, բահ, դույլ, կրակմարիչներ) ձեռքբերման համար:

Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից ստանալ գնառաջարկներ:

Գնահարցումներ կատարելու նպատակով Ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի սեպտեմբերի 4-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին:

Հասցեն՝ Ա. Արմենակյան 127
Էլ. փոստ: Asilyan_MS@ena.am
Հեռ.՝ 011-59-13-73
Ընկերության ներկայացուցիչ՝
Մերի Ասիլյան

–00—ՍՊ