Google Maps-ը Սոթքի հանքի հատվածում փոխել է սահմանը հօգուտ Ադրբեջանի

27/08/2025 18:53 Ներքին կյանք

Google Maps-ը Սոթքի հանքավայրի հատվածում փոխել է հայ-ադրբեջանական սահմանային գիծը հօգուտ Ադրբեջանի: Երկու երկրների միջև խորհրդային սահմանն անցնում էր հենց հանքավայրով։ 2020 թվականի պատերազմից հետո դրա մեծ մասը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Sputnik Արմենիան նկատել է սակայն, որ Google Maps-ի քարտեզի վրա նախկին սահմանը փոխվել է ոչ Հայաստանի օգտին։

Այսպես, քարտեզի վրա դեղին գույնով նշված է ներկայիս սահմանը (ըստ Google-ի), նարնջագույնով՝ նախկինը (մոտավորապես):

Հայտնի չէ, թե կոնկրետ երբ են կատարվել փոփոխությունները, սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել 2023-2025 թվականներին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ