Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

27/08/2025 16:44 Ներքին կյանք

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 25-ին Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 31-ամյա մի երիտասարդ, որը մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

–00—ՅՄ