Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին, տեղումներ ընդհանրապես չեն սպասվում․ Սուրենյան

27/08/2025 11:47 Ներքին կյանք

Առաջիկա հինգ օրերին Հայաստանի տարածքում տեղումներ չեն լինի, ջերմաստիճանը չի նվազի,  օգոստոսի  30-ից  սեպտեմբերից 1-ը ջերմաստիճանը կբարձրանա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Չնայած օգոստոսը մոտենում է ավարտին, բայց ամառը չի նահանջում» ,- ասաց Գագիկ Սուրենյանը։