«Opel»-ում հրդեհ է բռնկվել. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները

27/08/2025 10:27 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 40 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը՝ 63-ամյա Մխիթար Մ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից պարզվում է:

—00—ՄԱ