Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրով 2046 շահառուներին վճարվել է ավելի քան 1,5 մլրդ

26/08/2025 23:27 Ներքին կյանք

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2025 թ. արդեն իսկ աջակցություն է ստացել 2046 շահառու, վճարվել է շուրջ 1 մլրդ 650 մլն դրամ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14167 ընտանիք, վճարվել է շուրջ 10 մլրդ 264 մլն դրամ։

Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝

մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում.

հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

Ծրագրի հիմնական պայմաններին և դիմելու ընթացակարգին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ: