ՌԴ-ն Հայաստանի հետ նավիգացիոն կնիքների կիրառման նախագիծ կիրականացնի

26/08/2025 23:05 Ներքին կյանք

Մինչև հոկտեմբերի 31-ը որոշվել է փորձարարական նախագիծ իրականացնել՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքների (բացառությամբ որոշ տեսակների) նկատմամբ նավիգացիոն կնիքների կիրառմամբ։ Դա վերաբերում է Հայաստանի տարածքից Ռուսաստանի Դաշնություն ավտոմոբիլային տրանսպորտով և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներին, որոնք անցնում են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով։

Այս մասին հայտնել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

Որոշումը չի տարածվում ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքի, հագուստի, կոշկեղենի, էլեկտրոնիկայի և մորթուց պատրաստված արտադրանքի վրա։
Որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 22-ին։

–00—ՍՊ