ԳԱՅ-ի նախկին պոստի մոտ մեքենաներ են բախվել, վիրավորներ կան

26/08/2025 21:26 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 106.5 կմ հատվածում ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին ԳԱՅ-ի պոստի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Արամ Մ.-ի վարած «BMW» մակնիշի Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Հայկ Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 46-ամյա Արկադի Ե.-ի վարած «BMW» ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Արկադի Ե.-ի ուղևոր Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Նորա Ե.-ն և Հայկ Ե-ի ուղևորներ 13-ամյա Նորա Ե.-ն, 31-ամյա Հռիփսիմե Ե․-ն և 2-ամյա Հովհաննես Ե․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ