Զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

26/08/2025 10:09 Ներքին կյանք

ՀՀ ՊՆ դիրքերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրական վարույթ: 24News-ի հարցմանն ի պատասխան` հայտնեցին ՔԿ-ից:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։

Կատարվում է նախաքննություն»,- մանրամասնեցին կառույցից:

Քիչ առաջ էլ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել էր, որ «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ հայտնում ենք, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Մերի Մանուկյան

–00—ՅՄ