«Ռոսսելխոզնադզոր»-ը պարզաբանել է հայաստանյան բեռնատարների վերադարձի դեպքերը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը արձագանքել է հայաստանյան արտադրանքով բեռնատարների Հայաստան վերադարձի մասին լուրերին՝ ընդգծելով, որ գերատեսչությունն իր աշխատանքը իրականացնում է պլանային ռեժիմով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «RBC-ն», «Ռոսսելխոզնադզոր»-ի տվյալներով՝ օգոստոսի 22-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է ներկրվել 146 բեռնատար ապրանք, որից 21-ը վերադարձվել է։ Որպես մերժման պատճառ նշվել է ռուսական բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանելը։
Ավելի վաղ, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, թե հարյուրավոր բեռնատարներ Վերին Լարսի սահմանային անցակետում չեն կարողացել մուտք գործել Ռուսաստան՝ «սանիտարական խնդիրների» պատճառաբանությամբ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատգամավորի պնդումները որակել է ոչ հավաստի։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։