«Պետք է խաղաղության ջահը սերնդեսերունդ փոխանցել». ՀՀ ՊՆ վարչության պետ Այվազյան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Հայ և չին ժողովուրդներն 80 տարի առաջ հերոսաբար կռվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատներում և տարան մեծ հաղթանակ ֆաշիզմի դեմ՝ այդպես փակելով մարդկության տարեգրության մութ էջերից մեկը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ ելույթ ունենալով ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյակին։
«Յուրաքանչյուր պետության պատմության մեջ կան իրադարձություններ, որոնք անջնջելի հետք են թողնում նրա ճակատագրի վրա։ Չին ժողովրդի համար նման իրադարձությունն, անշուշտ, հավերժ կմնա որպես հաղթանակ ագրեսորների դեմ Դիմադրության պատերազմում։ Չինական ճակատում ռազմական գործողությունների գլխավոր թատերաբեմի իրադարձությունների ժամանակ ճապոնական միլիտարիզմի հիմնական զինված ուժերը պարտություն կրեցին, ինչը թույլ տվեց ոչ միայն փրկել պետությունը և չին ժողովրդին կործանումից, այլև հզոր աջակցություն ցուցաբերել եվրոպական և խաղաղօվկիանոսյան ճակատներում կռվող դիմադրության ուժերին»,- ասաց Այվազյանը։
Նա հավելեց, որ չին ժողովուրդը մեծ հաղթանակի զոհասեղանին դրեց իր փառահեղ զավակների միլիոնավոր կյանքերը՝ կրելով մեծագույն կորուստներ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։