Սրբազանի գործով դատավորը «հուղարկավորում է» խուզարկության երաշխիքների համակարգը․ իրավապաշտպան

25/08/2025 21:58 Ներքին կյանք

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Հենց հիմա, հենց էս պահին Միքայել Սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանը «հուղարկավորում է» խուզարկության իրավական երաշխիքների ողջ համակարգը։

Պաշտպանները հինգ փաստարկ բերեցին՝ մեկը մյուսից հիմնավոր, առ այն, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանի խուզարկությունը կատարվել է օրենքի կոպտագույն խախտումներով, ուստի պետք է ճանաչվի անթույլատրելի (դադարի ապացույց լինելուց)։ Մինչդեռ պաշտպանների փաստարկներից ոչ մեկը դատավորին «չհամոզեց», և նա դրանք բոլորը մերժեց խիստ «տարօրինակ» պարզաբանումներով։

Այս ամենն ավելորդ անգամ հաստատում է այն վարկածը, որ Միքայել Սրբազանի մեղադրական դատավճիռն արդեն պատրաստ է։ Մնում է ավելացվի ամսաթիվը։