Ջրվեժ գյուղի արտադրամասի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

25/08/2025 20:50 Ներքին կյանք

Օգոստոսի 25-ին, ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։17-ին, մարվել՝ 19։16-ին։ Հայտնում է  ՆԳՆ փրկարար ծառայությունը։

—00—ՍՊ