Պեմզաշենում մոր և երկու երեխայի դաժան սպանության գործով դատավարությունն սկսվել է 0-ից. այն դռնփակ է

25/08/2025 16:21 Ներքին կյանք

Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով դատաքննության «երկրորդ փուլն» իրականացվում է դռնփակ ռեժիմով՝ պաշտպանության կողմի պահանջով։ Աղմկահարույց քրեական գործը, հիշեցնենք, շուրջ երկու տարի գտնվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում՝ հիմնական դատալսումների փուլում, վկաների հարցաքննությունն արդեն ավարտական  փուլում էր, սակայն դատավորի լիազորությունները կասեցվել են՝ քրեական հետապնդման ենթարկվելու հիմքով և այժմ քրեական գործը գտնվում է դատավոր Ռոման Սմբատյանի վարույթում և քննվում զրոյից։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ գործով դեռևս գրավոր ապացույցների հետազոտման փուլն է, սակայն ուշագրավ է, որ գործի քննությունն իրականացվում է դռնփակ ռեժիմով՝ պաշտպանների միջնորդությամբ, թեև Արտուշ Գաբրիելյանի վարույթում նույն ապացույցները հետազոտվել են՝ դռնբաց։

Սարսափելի սպանության դեպքը տեղի է ունեցել  2022թ. նոյեմբերի 9-ին՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում. գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ