Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի գազալցակայանի հարևանությամբ. տուժածներ չկան

25/08/2025 14:49 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ բնակավայրի Ջրվեժի գազալցակայանի մոտ գտնվող փայտե կրպակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։