Ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 4-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում

25/08/2025 08:33 Ներքին կյանք

Օգոստոսի 25-ին, ժամը 00։11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 4-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:37-ին, մարվել՝ 00:47-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:

–00—ՅՄ