Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կա 6 վիրավոր
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Օգոստոսի 24-ին, ժամը 20։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին և 5 ուղևորի․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ՊՆ-ն այնքան է տարվել փաշինյանական «բեզպրեդելությամբ», որ որոշել է գրություններին չարձագանքել
-
Անընդունելի է խաղաղության գործընթացը օգտագործել ներքաղաքական քարոզչության նպատակներով
-
Զելենսկին պետք է ձգտի համաձայնության՝ Պուտինի հետ հանդիպելու համար․ China Daily
-
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
-
Ուկրաինան բարձր է գնահատում ՀՀ դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության նկատմամբ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է