Հրդեհ է բռնկվել Ղազար Փարպեցու փողոցի վերջնամասում

24/08/2025 23:09 Ներքին կյանք

Օգոստոսի 24-ին, ժամը 18։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի 17-րդ փողոցի մոտակայքում այրվում են վագոն-տնակ և խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղազար Փարպեցու փողոցի վերջնամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։17-ին, մարվել՝ 19։54-ին։ Այրվել են 7 փայտե կրպակ, 8-ը՝ մասնակի և մոտ 1000 քմ խոտածածկույթ։

–00—ՅՄ