Ավտովթար՝ Չարենցավանում․ բախվել են «Hongqi» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ

24/08/2025 21:31 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքում՝ Շահումյան փողոցում, Չարենցավանի քաղաքապետարանի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արթուր Ս․-ի վարած «Lada» մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Ռոման Պ․-ի վարած չինական արտադրության «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lada»-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ն․Ղ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Հայկանուշ Ս․-ն տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն։ Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Մինչ այդ էլ, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ պարագաներ։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մինչ դեպքի վայրում զննություն էին կատարում քննիչները, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ վիրավորներին տեղափոխել են Երևան՝ մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։

–00—ՅՄ