Հրդեհ՝ Գեղարքունիքում․ մի քանի հա տարածքում կրակի տարածման դեմ պայքարում են Հրազդանի հրշեջները
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Այսօր՝ օգոստոսի 24-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածի խոտածածկ գոտում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրդեհի վայր կժամանեին Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանը, Հրաչ Գևորգյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանը և պարեկներ Տիգրան Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը, ինչպես նաև մի քանի քաղաքացիներ։
Պարեկների ու քաղաքացիների, հետո նրանց միացած Հրազդանի հրշեջ-փրկարարների շնորհիվ նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
–00—ՅՄ