Մահացել է կինոռեժիսոր Արա Խանջյանը

24/08/2025 17:20 Ներքին կյանք

Հայաստանի կինոգործիչների միությունը տեղեկացրել է, որ կյանքից հեռացել է Արա Խանջյանը:

«Սիրելի մարդ, աննկարագրելի խորը մարդ, գիտակ, լուռ, համեստ, անպաթոս մարդ, ազատ մարդ ու ՄԱՐԴ ընդհանրապես։

Արայի անսպասելի կորուստը մեծ կորուստ էր հայ կինոյի, հայ մշակույթի համար։
Մեծ կորուստ էր մարդկանց երկրի համար։

Արան նվիրյալ մարդ էր։ Նվիրյալ գործին, ընտանիքին, ընկերներին, սիրելի երկրին։

Հոգիդ լույսերի մեջ, սիրելի ԱՐԱ ԽԱՆՋՅԱՆ»:

–00—ՅՄ