«ՎԱԶ 2106»-ը հայտնվել է Փամբակ գետում. 2 քաղաքացի ավտոմեքենայից ինքնուրույն դուրս է եկել

24/08/2025 15:06 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։20 -ի սահմաններում Վահագնի գյուղի Վահագնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական  հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Գարեգին Մխիթարյանի գլխավորությամբ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենա, և փակել գազաբալոնի փականը իսկ դեպքի վայրին ականատես քաղաքացիները հայտնել են, ոչ մինչ փրկարարների ժամանումը 2 քաղաքացի ավտոմեքենայից ինքնուրույն դուրս են եկել և հեռացել:

Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի և դեպքի վայրը լքած քաղաքացիների ինքնությունը։

–00—ՅՄ