Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Երեկ՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 148 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Բաբկեն Բ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մասամբ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ամասիայի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան քարշակելու միջոցով դուրս են բերել անվտանգ վայր և հոսանքազրկել։
–00—ՅՄ