Արարատի մարզում ՊՆ զորամասի սպան «Opel»-ով հայտնվել է երթևեկելի գուտուց դուրս
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի մուտքի մոտ՝ կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին ու հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի ՀՀ Պաշտպանության նախարարության «Մուրացան» զինվորական հոսպիտալ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, նա սպա է:
—00—ՄԱ